Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Հարուցվել է քրեական գործ զինծառայողի մահվան պատճառ դարձած ավտովթարի փաստով. ՔԿ

0
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։


Ըստ կոմիտեի, նախնական տվյալներով՝ այսօր՝ ժամը 09:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհի 56-րդ կմ-ում, Պաշտպանության նախարարության N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Սամվել Կարճիկյանն իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորակը, որի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել է:


Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса