Անդրես Ինիեստա. Կոուտինյոն հրաշալի տարբերակ է «Բարսելոնայի» համար
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի մասին: Ըստ միջազգային մի շարք կայքերի` բրազիլացին կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:
«Կոուտինյոն հրաշալի ֆուտբոլիստ է: Նա լավ է տիրապետում երկու ոտքերին, դառնում է գոլերի և փոխանցումների հեղինակ: Կոուտինյոն մեծ օգուտ է տալիս «Լիվերպուլին: Նրա ոճը համապատասխանում է «Բարսելոնային»: Նրա տեղափոխությունը «Բարսելոնա» հրաշալի տարբերակ կլիներ:
Չեմ կարծում, որ իմ և նրա միջև կարող է մրցակցություն ստեղծվել: Հակառակը` ես միշտ էլ ուրախ եմ, քանի որ մտածում եմ միայն ակումբի հաջողությունների մասին»,- Ինիեստայի խոսքն է մեջբերում «Calciomercato»-ն:
