Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Ավստրալիայի Մելբուրն քաղաքում զանգվածային վրաերթից հետո քաղաքի իշխանությունները չեղարկել են սուրբծննդյան ծրագիրը

0

Այսօր Ավստրալական Վիկտորիա նահանգում տեղի ունեցած զանգվածային վրաերթից հետո Մելբուրն քաղաքի իշխանությունները հայտարարել են քաղաքում սուրբծննդյան ծրագրի չեղրակման մասին՝ որպես հարգանքի նշան վրաերթից տուժած մարդկանց:

Այս մասին տեղեկացվել է քաղաքի ղեկավարության Twitter –ի պաշտոնական էջում:

Հրապարակման մեջ Մելբուրնի իշխանությունները հայտնել են, որ այսօր սուրբծննդյան ծրագրի մաս կազմող լուսային շոուն կչեղարկվի, նրանք նաև հավելել են, որ իրենց մտքերը դեպքից տուժած քաղաքացիների հետ են:

Հիշեցնենք, որ Ավստրալիայի Մելբուրն քաղաքի կենտրոնում այսօր մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Վրաերթի ականատեսները մանրամասնել են, որ մեքենան սլացել է մոտ 100 կմ/ժ արագությամբ, մխրճվել մոտ 60 հոգուց բաղկացած ամբոխի մեջ ու բառացիորեն սկսել «հնձել» անցորդներին: Վրաերթից տուժել է 14 մարդ:

Ոստիկանությունը հայտնել է, որ մեքենայով տասնյակ մարդկանց վրաերթի ենթարկած տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ։ 32-ամյա տղամարդը ծնունդով Աֆղանստանից է: Ընդ որում՝ դեռևս չկան հստակ ապացույցներ, որ միջադեպը կապված է ահաբեկչության հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса