Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Եթե դիմեն, կքննարկենք. Վ. Բաղդասարյանը՝ Արտակ Զեյնալյանի՝ նախագահի պաշտոնում առաջադրմանն աջակցելու մասին

0

Ե՞րբ են դիմել որ: Այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ի պատասխան  Tert.am-ի հարցին, թե ինչո՞ւ չեն ցանկանում ընդդիմությանը զիջել 2018-ի նախագահի պաշտոնը, չէ՞ որ վարչապետ, փոխվարչապետ առաջարկելը ՀՀԿ-ի իրավունքն  է, իսկ խորհրդարանական նոր համակարգում նախագահը մեծ լիազորություններ չունի:

«Եթե դիմեն, կքննարկենք, մի հատ պաշտոնապես թող դիմեն, կքննարկենք: Կհետևենք, թե էլ ինչ թեկնածուներ կան, ինչպես է մտածում ընդդիմությունը, մենք ցանկացած թեկնածուի քննարկման առարկա պետք է դարձնենք մեր խմբակցությունում»,- հավելեց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ ընդդիմությանը լծակներ պետք է տալ, պատգամավորն արձագանքեց. «Մենք տվել ենք ընդդիմության լծակներն իրենց: Այսօրվա ամբողջ աշխատանքները ցույց տվեցին, որ ԱԺ աշխատանքները խոչընդոտելու ելք չկա»: 

Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև  կոալիցիան ընդլայնելու մասին և ընդգծեց, որ այս պահին ունեն կոալիցիա ՀՅԴ-ի հետ, իսկ համագործակցություն ունեն շատ այլ քաղաքական ուժերի հետ:

«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիան ընդլայնելու հարց չի քննարկել, սակայն պատրաստ է անդրադառնալ այդ հարցին, թե այլ քաղաքական ուժերը նման ցանկություն հայտնեն: Քաղաքականության մեջ որևէ բան չի բացառվում: Մենք այս պահին ունենք կոալիցիոն գործընկեր, ում հետ շատ համահունչ կարողանում ենք մեր գործընկերությունը շարունակել»,- շարունակեց Բաղդասարյանը:

Վերջինս շեշտեց, որ իրենք որևէ համագործակցությունից չենք հրաժարվում.«Եթե ձեզ թվում է, որ մենք հիմա չենք համագործակցում երկու ընդդիմադիր խմբակցությունների հետ, սխալվում եք: Եթե լինի առաջարկ համագործակցության, մենք այդ հարցը կքննարկենք: Այլ խնդիր է, որ այլ քաղաքական ուժեր համագործակցություն ասելով հասկանում են պաշտոնը, որ կոալիցիայի մեջ մտնեն, որ պաշտոն ստանձնեն, ոչ թե հանուն երկրի, դա ուրիշ հարց է: Եթե կլինի առաջարկություն, մենք այդ հարցը կքննարկենք: Այն բոլոր քաղաքական ուժերը, որ կցանկանան համագործակցել, մեր դռները բաց են, իսկ կոալիցիայի փոփոխման խնդիր մենք չենք քննարկել, կդիմեն, կքննարկենք»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса