Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Whoscored. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը «Բրիսթոլի» հետ խաղում

0

«Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում 1:2 հաշվով պարտվել է «Բրիսթոլին» և դուրս մնացել հետագա պայքարից: 

 

«Կարմիր սատանաների» կազմում խաղին մասնակցել է նաև Հայաստանի ընտրանու ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վերջինս փոխարինման է մտել 69-րդ րոպեին:

 

Մինչ այդ Մխիթարյանը հայտավորվել էր «Մանչեսթեր Յունայթեդի» նախորդ 9 խաղերից միայն մեկին` դուրս գալով փոխարինման: 

 

Հանդիպումից հետո «Whoscored.com» վիճակագրական կայքը գնահատել է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին: 

 

Մխիթարյանը ստացել է միջինից բարձր` 6,6 գնահատականը: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում ամենաբարձր գնահատականը ստացել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչը` 7,6:

 

Խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բրիսթոլի» կիսապաշտպան Ջո Բրայանը, ով ստացել է 8,9 գնահատականը: 

 

Հավելենք, որ Անգլիայի լիգայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բրիսթոլը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Արսենալը» ուժերը կչափի լոնդոնյան մեկ այլ ակումբի` «Չելսիի» հետ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса