Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Երևանյան շենքի շքամուտքում բնակիչը ենթարկվել է ավազակային հարձակման. hարուցվել է քրգործ

0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ, տեղեկացնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2017թ. դեկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մուտքում դիմակավորված երկու անձ դանակի սպառնալիքով բնակչից հափշտակել են «Այֆոն 6Ս» տեսակի բջջային հեռախոսը, կանխիկ գումար, դրամապանակը, որի մեջ եղել է անձնագիր, բանկային քարտեր և այլ փաստաթղթեր:

Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է ենթադրյալ հանցագործության հատկանիշներ՝ դեպքի առթիվ ՀՀ  ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 324-րդ հոդվածի 1-ին մասով, տղամարդը ճանաչվել է տուժող և  հարցաքննվել, կատարվել դեպքի վայրի զննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса