Չելյաբինսկում արջի մռութով շներ են աճեցնում և վաճառում որպես մաքուր ցեղատեսկի շուն (լուսանկարներ)
Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի ապաստարաններից մեկում արտասովոր կենդանի է բնակվում: Արջի մռութով շանն ապաստարանի աշխատակիցներն են փրկել՝ կենդանուն գտնելով մոտակա շրջակայքում:
Ինչես ներկայացնում է Oddity Central-ը, նրան տվել են Մեդվեբակա անունը (ռուսերեն «արջ» (медведь) և «շուն» (собака) բառերի միաձուլումից): Արտասովոր արտաքինով շունը գործ արջի է նմանվում հեռվից նայելիս: Ռուսական լրատվամիջոցներում կենդանուն առասպելական արարածների հետ են համեմատել: Իրականում դա երկու ցեղատեսակի անհաջող խաչասերման արդյունք է:
Ապաստարանի մասնագետի կարծիքով՝ կենդանին չաու-չաու ցեղատեսակի և երկարադունչ շան տեսակի խառնուրդ է: Անատասխանատու խաչասերողները նման շներին վաճառում են որպես մաքուր ցեղատեսակի շուն, սակայն խնդիրը լրջանում է, երբ կենդանին մեծանում է, և տերը հասկանում է, որ իրեն խաբել են:
Մասնագետների կարծիքով` այդպես է տեղի ունեցել նաև Մեդվեբակայի հետ, որին տերերը լքել են:
