Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Այս կառավարության աշխատանքը դրական եմ գնահատում, իսկ արդյունքների գնահատման հարցում դեռ շտապողականություն չեմ ցուցաբերում. Վ. Բաղդասարյան

0

Ես շատ ժլատ եմ ձեռքբերումների մասին խոսելիս: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ամփոփելով 2017 թվականը, նման հայտարարություն արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Երբ ձախողումներ լինում են, պետք է լսած լինեիք, որ այդ մասին ես միշտ բարձրաձայնում եմ: Այս կառավարության աշխատանքը ես բավականին դրական եմ գնահատում, իսկ արդյունքների գնահատականի հետ կապված դեռ շտապողականություն չեմ ցուցաբերում: Այն մոտեցումները, այն ծրագրերը, այն հիմքերը, որոնք դրվում են ապագայի հանդեպ այս կառավարության կողմից, դրանք բավականին դրական են`ընդ որում, պետք է ասեմ, որ որոշակի շոշափելի արդյունքներ կան»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատեց, որ ամիսների ընթացքում տնտեսական  ակտիվությունը 7 տոկոս  է եղել, ըստ նրա, այդ ցուցանիշը կպահպանվի մինչև տարեվերջ:  Նա  զբոսաշրջության բնագավառում բավականին աշխուժություն է նկատում, հեռանկարային մոտեցումներ է տեսնում: Բաղդասարյանի գնահատմամբ՝ բավականին խոստումնալից է նաև Մեղրու ազատ գոտու բացումը,  ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը:

Սակայն պատգամավորը շեշտեց՝ դեռևս չեն շտապում վերջնական գնահատական տալ, որովհետև այն, ինչ անում է կառավարությունը պահի կամ այսօրվա խնդիր լուծելու համար չէ:

«Երբ կգա դրա ժամանակը, դրա գնահատականներն էլ կտրվեն: Իսկ իրենց ձեռքբերումների և ձախողումների մասին կարող եք կառավարության պատկան մարմիններից իմանալ, ես իմ կարծիքը հայտնեցի», -ընդգծեց պատգամավորը:

Ըստ պատգամավորի՝ մի շարք օրենքներ են ընդունվել, որոնց արդյունքները դրական կերևան մեկ-երկու, տարվա ընթացքում, քանի որ հիմա նոր են կյանքի մեջ մտել: «Բացի դրանից` ապրիլից հետո, երբ արդեն միանշանակ կմտնենք խորհրդարանական երկիր, և ԱԺ-ն վերահսկողություն կվերցնի կառավարության նկատմամբ, տեմպերն էլ կարագանան»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса