Արքայազն Հարիի և Մեգան Մարքլը նշանադրության հուզիչ լուսանկարներ են հրապարակել
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա ամերիկուհի հարսնացուն նշանադրության առթիվ հատուկ նկարահանումներ են իրականացել, որին դերասանուհին մասնակցել է կիսաթափանցիկ երկար զգեստով:
Ինչպես գրում է Daily Mail-ը, բրիտանական Ralph & Russo շքեղ դասի ապրանքանիշի զգեստը 56 000 ֆունտ ստերլինգ արժե: Զգեստի վերնամասը կարված է ոսկեգույն ասեղնագործությամբ կիսաթափանցիկ կտորից, իսկ ստորին հատվածը՝ սև շղարշից: Հանդերձանքը ընդգրված է նորաձևութան տան 2016 թվականի աշուն-ձմեռ հավաքածուում:
Համացանցի օգտատերերը Մեգան Մարքլի կերպարը շքեղ են անվանել: Բրիտանական ապրանքանիշի յուրաքանչյուր զգեստ ձեռագործ աշխատանք է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Մեգան Մարքլի հարսանեկան զգեստների առաջին պատրաստի էսքիզների մասին, իսկ թագավորական հարսանիքը կայանալու է մայիսի 19-ին:
