Նիդերլանդների կոսմետոլոգիական կլինիկաներից մեկում զինված տղամարդը հարձակվել է բժշկի վրա
Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքի ոստիկանությունը տարհանել է պլաստիկ վիրահատության կլինիկան՝ շինությունում գտնվող զինված մարդու մասին հաղորդագրություններ ստանալուց հետո: Այս մասին հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ անհայտ անձը կապել է բժշկին և սպառնացել նրան դանակով: Հանցագործի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները տարհանել են շինությունը: Ազատ արձակված բժիշկն ուղարկվել է բժշկական զննության:
Նշվում է, որ ոստիկանությունը դեռ ձերբակալություններ չի արել:
