Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Թանկացումներից ավելի ես խեղճանում. քաղաքացիները՝ ամանորին պատրաստվելու մասին (տեսանյութ)

0

Ինչքան գումար ունենք, այդքան էլ ծախսելու ենք ամանորին, Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին մեր համաքաղաքացիները:

Նրանց մեծ մասը դժգոհեց նախատոնական թանկացումներից և փաստեց, որ այս տարի զերծ են մնալու ճոխ սեղաններից:

«Չափավոր, մեր գրպանի պարունակությանը համապատասխան ենք ծախսելու: Իհարկե, ճոխություն մենք թույլ չենք տա, թոշակառուներ ենք, պետությունը ինչ է վարձատրում թոշակառուներին, որ նրանք էլ ինչ կարողանան անել: 40 հազար դրամը տան վարձը տան, ջեռուցման, գազի հոսանքի, կարո՞ղ են, չեն կարող: Հետաքրքիր է մի բան, եթե դու կալանավորին տալիս ես օրական 5000 դրամ ծախս, ու ինձ՝ թոշակառուիս տալիս ես 1500 դրամ, էկոնոմիկայի նախարարությունն ինչ է անում թշվառ թոշակառուների համար, ինչքա՞ն կարելի է սպասել, և առանց անհարմար զգալու ասում է թոշակը չեմ բարձրացնում»,-ասաց հարցվածներից մեկը:

Հարցումների արդյունքում պարզեցինք, որ ամանորը մինիմալ պատրաստություններով նշելու համար մեր քաղաքացիներից շատերին հարկավոր է 150 հազարից-200 հազար դրամ:

«Մենք շատ մեծ ընտանիք ենք, գումարը շատ է  գնում , ստիպված ենք անելու, դրսից են օգնում , թե չէ այստեղ դժվար է»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Ոչ մի հատ ցավագին չենք էլ տանում նոր տարին, ուրիշ երկրներում ամեն ինչ էժանանում է այս օրերին, այստեղ թանկանում է: Թեթևակի սեղան ուղղակի կդնենք,  որ երեխեքը ուրիշի սեղանին չնայեն»,-ասաց հարցվողներից մյուսը:

Հարցվածները դեմ էին Նոր տարին պարտքով, կամ վարկ վերցնելով տոնելուն և նշում էին, որ որևէ մեկին զարմացնելու կամ մրցակցության խնդիր չեն տեսնում:

«Երբեք պարտքով ոչ մի բան չեմ արել, ամենավատ բանն է, որ Նոր տարուն սեղան գցես, ուտես, հետո պարտքերը տաս»,-ասաց հարցվողներից մեկը:

«Երեխաներին, հարազատներին նվերներ կգնեմ, եթե կարողանամ, ու փոքրիկ ավանդական բաներ կպատրաստեմ շատ քիչ գումարով: Դե բնական է, թանկացումներից ավելի ես խեղճանում, չես կարող այնպես անել, ինչպես պետք է»,-ասաց քաղաքացին:


Մանրամասները՝ տեսանյութում։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса