FA-ն որոշում է կայացրել մանչեսթերյան դերբիից հետո տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) անդրադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի` «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» (1:2) հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպին:
Ինչպես տեղեկացնում է «BBC»-ն, FA-ն ծանոթացել է ակումբների և վկաների ներկայացրած փաստերին և ուսումնասիրությունից հետո որոշում է կայացրել, որ կողմերի նկատմամբ կարգապահական տույժ չի կիրառի:
Նշենք, որ կոնֆլիկտը ծագել էր այն բանից հետո, երբ հեռանալով դաշտից` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները հանդերձարան տանող ճանապարհին երգել են, պարել և բաց չեն թողել մանկունիացիների հարձակվող Զլատան Իբրահիմովիչին ծաղրելու հնարավորությունը, որը խաղադաշտ է դուրս եկել միայն 77-րդ րոպեին:
