Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

ՀՀ ՊՆ պաշտոնատար անձն ու իրային գույքի պահեստի պետը մեղադրվում են զինվորական հանդերձանքներ յուրացնելու մեջ

0

ՀՀ ՊՆ պաշտոնատար անձն ու պահեստի պետը մեղադրվում են  պետությանը գույքային վնաս պատճառելու մեջ: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Սիսիանի դատարան և մակագրվել դատավոր Արսեն Սարդարյանին:

Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա լինելով Ն զորամասի իրային և պարենային ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով պաշտոնատար անձ, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով իրային և պարենային գույքի պահեստի պետ Աշոտ Աբրահամյանի հետ իրային գույքի պահեստից զինվորական հանդերձանքներ հափշտակելու վերաբերյալ՝ նախնական համաձայնությամբ, խմբով 2017 թվականի հունիսի 26-ին իրային գույքի պահեստից հափշտակել է ի պաշտոնե իրեն վստահված գույքը: Այդկերպ նա պետությանը պատճառել է 1 մլն 66 հազար դրամ գույքային վնաս:

Ռաֆիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով:

Գևորգյանը կալանավորվել է:

Աշոտ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Ն զորամասի պարենի և իրային գույքի պահեստի պետ,2017 թվականի զորամասի իրային և պարենային ծառայության պետ Ռաֆիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնության, իրային գույքի պահեստից հափշտակել է իրեն վստահված գույքը, ինչի հետևանքով պետությանը պատճառել է 1մլն 66 հզր. գույքային վնաս:

Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса