Փարիզում վաճառողի աչքի առաջ գողացել են կես մլն եվրո արժողությամբ մանյակը
Փարիզում ոսկերչական խանութից 560 000 եվրո արժողությամբ ոսկե մանյակ են գողացել վաճառողի աչքի առաջ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ֆրանսիական աղբյուրը, միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան մայրաքաղաքի առաջին շրջանի Սան-Օնորե փողոցում գտնվող խանութում: Կողոպտիչը հաջողացրել է բացել ոսկեղենի տաղավարի ցուցափեղկն ու դուրս բերել խանութից ոսկե մանյակը:
Խանութի աշխատակիցն ստիպված է եղել կրկին դիտել տեսահսկման խցիկների ֆիքսած տեսագրությունը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվել:
Ինչպես նշում է ֆրանսիական աղբյուրը, գողությունից հետո կողոպտչին նկատել են նույն թաղամասի ևս մի քանի ոսկերչական խանութներում: Ներկայում ոստիկանությունը փնտրում է չարագործին:
