Ասադը Հալեպի բնակիչներին շնորհավորել է քաղաքի ազատագրման մեկամյա տարեդարձի առթիվ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Հալեպի բնակիչներին շնորհավորել է ահաբեկիչներից քաղաքի ազատագրման մեկամյա տարեդարձի առթիվ: РИА Новости- փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը:
«Հալեպն անցյալը վերածել է պատմության… Սիրիայի ամեն մի բնակիչ Հալեպի կողքին է եղել, Սիրիայի, իր հայրենիքի և ճշմարտության կողքին. հենց այսիսի պատմություն է այժմ հյուսվում», -ասվում է մամուլի հաղորդագության մեջ: Ասադն ընդգծել է նաև բանակի և քաղաքի բնակիչների կայունությունը, խիզախությունը, անձնազոհությունը:
Հալեպում հինգշաբթի զանգվածային միջոցառումներ են և խաղաղ ցույց է անկացվել՝ նվիրված քաղաքի ազատագրման տարեդարձին: Միջոցառումներին տասնյակ հազարավոր բնակիչներ են մասնակցել:
Սիրիայի բանակը ՌԴ զինուժի և կոալիցիոն ուժերի աջակցությամբ Հալեպն ազատագրել է 2016 թվականի դեկտեմբերի 21-ին:
