Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Մեկ մարդու ձեռքով ստեղծված ստորգետնյա տաճար Հայաստանում. BBC-ի անդրադարձը Առինջում գտնվող զարմանահրաշ կառույցին

0

Հեղինակավոր BBC հեռուստաընկերության ռուսական ծառայությունն անդրադարձել է Կոտայքի Առինջ գյուղում գտնվող ստորգետնյա տաճարին, որը սեփական ձեռքերով կառուցել է տեղի բնակիչ Լևոն Առաքելյանը:

Ինչպես նկարագրում է հեռուստաալիքը, 7 հարկանի շենքի բարձրությանը հավասար խորություն ունեցող կառույցը նա միայնակ է ստեղծել՝ օգտագործելով հասարակ գործիքներ՝ մուրճ ու դուր: Այն համալրված է ստորգետնյա մուտքերով, պարույրաձև աստիճանահարթակով և 7 սրահով ու խորանով:

Ամեն ինչ սկսվել է 1985-ին, երբ Լևոնի կինը նրան խնդրել է նկուղ փորել կարտոֆիլ պահելու համար: Գործի անցնելով նա մի հսկայական արվեստի գործ է ստեղծել 23 տարվա աշխատանքի արդյունքում: Այն ավարտին հասցնելու համար Լևոնը թողել է աշխատանքը:

Նրա ստեղծագործությունը վերածվել է նաև զբոսավայրի: Այստեղ ժամանող օտարեկրացիները, լսելով ստորգետնյա քարանձավի մասին, անպայման ցանկանում են սեփական աչքերով տեսնել ստորգետնյա տաճարը:







Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса