ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան Աստանայում քննարկել են Ասադի հեռացման վերաբերյալ սիրիական ընդդիմության նախապայմանը
Սիրիայի ընդդիմությունը Ժնևում անցկացված բանակցությունների վերջին փուլից հետո կրկին հանդես է եկել նախագահ Բաշար ալ-Ասադի և նրա կառավարության հեռացման նախապայմանով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, Մոսկվան հինգշաբթի այդ հարցը բարձրացրել է Աստանայում թուրքական և իրանական կողմերի հետ խորհրդակցությունների ժամանակ:
«Ընդդիմության պատվիրակությունը կրկին ելույթ է ունեցել` նախապայմաններ առաջադրելով Բաշար ալ-Ասադի կառավարության հեռացան մասին և դա արել է վիրավորական կերպով՝ գործող կառավարությունը հանցավոր խումբ անվանելով»,- ասել է Աստանայում անցկացվող բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտևը:
Անցյալ շաբաթ Ժնևում ավարտվել է միջսիրիական բանակցությունների 8-րդ փուլը: Սպասումներին հակառակ՝ բանակցությունները տեսանելի արդյունք չեն գրանցել:
