Թրամփի որոշումը դատապարտող ՄԱԿ-ի բանաձևին կողմ քվեարկեցին ավելի քան 100 երկրներ
Բանաձևին կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր արաբական և մահմեդական երկրների պահանջով հատուկ արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին:
Թրամփը սպառնացել է կրճատել այն երկրներին հատկացվող ֆինանսական օգնությունը, որոնք կողմ կքվեարկեն այս բանաձևին:
