Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Ամերիկուհուն «սպառած» էլեկտրաէներգիայի դիմաց 284 մլրդ դոլարի հաշիվ են ներկայացրել (լուսանկար)

0

ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի բնակչուհի Մերի Հորոմանսկիին սպառած էլեկտրաէներգիայի համար աստղաբաշխական հաշիվ է ներկայացվել, գրում է goerie.com-ը՝ մանրամասնելով, որ խոսքը 284 մլրդ դոլարի մասին է:

Հորոմանսկիի խոսքով՝ ինքն ուղղակի շոկի է մատնվել, երբ տեղեկացել է Penelec էներգետիկ ընկերությանն ունեցած «պարտքի» մասին:

Հայտնի է, որ 58-ամյա ամերիկուհին այդ գումարը «պետք է» վճարի մինչ 2018թ. նոյեմբերը:

«Եթե վաճառենք մեր ունեցած-չունեցածը, ապա մեզնից ևս 100 տարի կպահանջվի հաշիվը մարելու համար»,-իրավիճակը մեկնաբանել է կինը:

Այնուհանդերձ՝ հարցը լուծվել է, երբ Հորոմանսկիի որդին զանգահարել է Penelec: Ընկերությունում խոստովանել են, որ սխալմունք է տեղի ունեցել: Համապատասխան ճշգրտումներ անելուց հետո պարզվել է, որ կնոջ պարտքն ընդամենը 284 դոլար է:

Հատկանշական է, որ միջադեպից հետո կինը որդուն խնդրել է Սուրբ Ծննդին իրեն սրտի աշխատանքին հետևող մոնիտոր նվիրել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса