Քաբուլում պայթյունի հետևանքով 6 մարդ է զոհվել․ ԻՊ-ը ստանձնել է պատասխանատվությունը
Reuters-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իր Amaq լրատվական գործակալության միջոցով տարածած հայտարարությամբ ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:
Քաբուլում Ազգային անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնի նկատմամբ ճիշտ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը ևս ստանձնել էր «Իսլամական պետություն»-ը: Այդ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ:
Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ի գլխավորությամբ հայաստանյան զինվորականները նույնպես մասնակցում են Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելությանը:
