Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Կոսովոյի վարչապետը հայտարարել է, որ Սերբիայի հետ բանակցություններում չի տեսնում Ռուսաստանի միջնորդության անհրաժեշտությունը

0

Մասամբ ճանաչված Կոսովոյի Հանրապետության վարչապետ Ռամուշ Խարադինայը հայտարարել է, որ Սերբիայի հետ բանակցություններում չի տեսնում Ռուսաստանի միջնորդության անհրաժեշտությունը, այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Նշվում է, որ ավելի վաղ Սերբիան առաջարկել է Ռուսաստանին միջնորդ դառնալ Պրիշտինայի հետ բանակցություններում։


«Ռուսաստանն այստեղ ոչ մի դեր չունի, և դա ոչ անհրաժեշտ է, ոչ էլ ընդունելի բերել մեկին, որը ոչ մի կերպ ներգրավված չէ գործընթացում»,- ասել է Խարադինայը։


Նրա կարծիքով՝  կոսովյան ճգնաժամի լուծման գործընթացում միշտ ներգրավված են եղել Եվրամիությունն ու ԱՄՆ-ն։ Ընդգծելով ԱՄՆ-ի դերը՝ Խարադինայն ասել է, որ Վաշինգտոնը միշտ ներկա է եղել Բելգրադի ու Պրիշտինայի միջև երկխոսությանը։


Կոսովոյի Հանրապետությունը մասամբ ճանաչված պետություն է Հարավարևելյան Եվրոպայում։ Համաձայն Սերբիայի Հանրապետության Սահմանադրության՝ Կոսովոյի տարածքը Սերբիայի մասն է և մտնում է նրա կազմի մեջ որպես Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամաս, սակայն փաստացիորեն, Կոսովոն չի գտնվում Սերբիայի կառավարության վերահսկման տակ։ Կոսովոյի հյուսիսային սերբաբնակ մասն էլ չի ենթարկվում Պրիշտինային:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса