Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

71-ամյա վարորդը սգո սրահի դիմաց մահացու վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 78-ամյա կնոջը. shamshyan.com

0

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Խաղաղ Դոնի փողոցում՝ 2/14 հասցեի՝ սգո սրահի դիմաց, Երևան քաղաքի բնակիչ, 71-ամյա Թեհրան Առաքելյանը իր վարած ИЖ 27175 մակնիշի 15 SL 537 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող Երևանի բնակիչ, 78-ամյա Գրետա Ավագյանին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և մինչ կժամաներ շտապօգնությունը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

ՀԿԳ ավագ քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса