Պոլիտեխնիկի տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել. շենքից բոլորին տարհանել են
Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքից բոլորին տարհանել են։
