Հրանտ Մելքումյանը 6-րդն էր Sunway Sitges միջազգային մրցաշարում
Ավարտվել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Sunway Sitges» միջազային մրցաշարը, որին մասնակցում էր նաև հայ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։
Վերջինս մրցաշարի գրեթե ողջ ընթացքում՝ մինչև նախավերջին տուրը, առաջատարների թվում էր։ Այնուհետև սկսեց կիսել 2-րդ հորիզոնականը։
Վերջին 2 տուրում Հրանտը կիսել է միավորը, գրում է «Chess.am»-ը: Արդյունքում վաստակած 6․5 միավորով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։
7․5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցիչ Չիտամբարամ Արավինդը։
2-րդ և 3-րդ տեղերը 7 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար ԱՄՆ-ի և Գերմանիայի ներկայացուցիչները։
