Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Թուրքական բանտից Հունաստան փախած Սևան Նշանյանը մեկնաբանել է Եվրոպայում թուրքահայերի դեմ մահափորձերի ծրագրման մասին տեղեկությունը

0

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նշանյանը, որն ամիսներ առաջ փախուստի դիմելով թուրքական բանտից հաստատվել է Հունաստանի Սամոս կղզում, մեկնաբանել է Թուրքիայում ծնված, այժմ եվրոպաբնակ հայերի ու ալևիների դեմ թուրք ազգայնականների կողմից մահափորձերի շարքի նախապատրաստման շուրջ տարածված տեղեկությունները:

Twitter-ի իր պաշտոնական էջում Նշանյանը հրապարակել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ թեմայի վերաբերյալ տված հարցազրույցն ու նշել, որ Փայլանի հաղորդած տեղեկություններն արժանի են հատուկ ուշադրության ու ուսումնասիրման:

«Կարո Փայլանի հարցազրույցը պարունակում է արտահայտություններ, որոնք պետք է կարդալ առնվազն 3-4 անգամ և շատ ուշադիր: Կարոյի փոխարեն լինեի՝ առանց ժամանակ կորցնելու դուրս կգայի երկրից», - գրել է Նշանյանը՝ նկատի ունենալով, որ այդ տեղեկությունների հրապարակմամբ Փայլանը վտանգի է ենթարկում նաև ինքն իրեն:

Հիշեցնենք, որ Փայլանը զգուշացրել էր, որ հայերի, ալևիների, քրդերի, ինչպես նաև Թուրքիայում եղած ճնշումների հետևանքով երկիրը լքած ընդդիմադիր գործիչների, մտավորականների ու լրագրողների դեմ մահափորձերի մի ամբողջ շարք է պատրաստվել, և ենթադրվում է, որ Թուրքիայից ուղղորդված հանցախումբն արդեն ցուցակ ունի կազմած:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը՝ Փայլանը նշել էր, որ իրենք ունեն հետախուզական տեղեկատվություն, որ ներկա պահին գործունեություն են ծավալում մահափորձերն իրականացնել պատրաստվող երեք անձինք:

Հայտնի է, որ առկա վտանգի պայմաններում Գերմանիայում որոշ ստամբուլահայ մտավորականներ պետության հատուկ պաշտպանության տակ են առնվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса