Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Աննորմալ է, երբ նման իրավիճակների ժամանակ առաջին արձագանքը շատ արագ չի լինում. Ա. Մինասյանը՝ Ախթալայի ԼՀԿ-ի պոչանյութի խողովակատարի վնասվելու մասին

0

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ախթալայի ԼՀԿ-ի պոչանյութի խողովակատարի վնասվելուն, ինչի հետևանքով պոչանյութը լցվել է Ախթալայի թիվ 2 դպրոցի բակ: «Տեսչությունում հարուցված վարույթ կա, ես այս պահին ձեռնպահ կմնամ հայտարարություններ անելուց: Հարցը տեսչական մարմնի ուղիղ հսկողության տակ է և անմիջական ներկայացվածությունը կա: Բնապահպանության նախարարությունն այստեղ հանդես է գալիս ոչ միայն ահազանգը փոխանցողի, այլ մասնագիտական մոտեցումները ցուցաբերելու դերում»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ, բնականաբար, գործի քննության ավարտից հետո ավելի պարզ կլինի անձանց պատասխանատվությունը՝ վարչական և քրեական առումով: «Աննորմալ է, երբ նման իրավիճակների ժամանակ առաջին արձագանքը շատ արագ չի լինում, դրա համար համակարգային փոփոխություններ ենք նախատեսում»,-ասաց նա:

Նախարարն, անդրադառնալով Սևանա լճի մակարդակին, նշեց, որ դեկտեմբերի 25-ի դրությամբ այն կազմել է 1900,42 մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ նվազել է 0,05մ-ով:  Այսպիսով, 2017-ի համար Սևանա լճից ոռոգման նպատակով սահմանվել է մինչև 270 մլն մետր խորանարդ չափաքանակ: Բաց թողնված ջրաքանակը կազմել է 266,757 մլն մետր խորանարդ, ինչը 99,622 մլն մետր խորանարդով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Նա ասաց, որ 2017-ի դեկտեմբերի 18-ի դրությամբ Սևանա լիճ Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից մուտք է գործել շուրջ 109,290 մլն մետր խորանարդ ջրաքանակ, ինչը 10,559 մետր խորանարդով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից, իսկ ջրի թափանցիկությունը 2017-ին եղել է 13 մետր:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса