Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Բացառում եմ, որ Խոսրովի անտառի հրդեհի պատճառը եղանակային պայմաններն էին. Ա. Մինասյան

0

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսին տարվա հիմնական խնդիրը ոլորտում համարեց հրդեհները:

Նրա խոսքով, ըստ նախնական հաշվարկների,  հրդեհի մեջ ընդգրկված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 2200 հա, որտեղ չայրված տարածքը՝ 365 հա, շատ քիչ այրվածը՝ 525 հա, միջին այրվածը՝ 1200 հա, շատ այրվածը՝ 110 հա: Հրդեհված տարածքում գտնվող կաղնու անտառները քիչ են վնասվել և հիմնականում վնասվել են գիհու նոսր անտառները և խոտածածկը:

Այս տարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց է այցելել 1252 զբոսաշրջիկ, որից 802-ը վճարովի, որի արդյունքում ստացվել է 2 034 500 դրամ:

Արծվիկ Մինասյանը նշեց, որ անտառների պահպանությունն առաջնային է լինելու, փոխվելու է սկզբունքը, և անտառները չեն շահագործվելու։

Ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո հրդեհի պատճառը մարդկային գործո՞նն էր, Արծվիկ Մինասյանը նշեց, որ հարուցված քրեական գործերը հսկողության տակ են: Նա կարևորեց հրդեհի պատճառահետևանքային կապի լիարժեք բացահայտումը:

«Ես եղանակային պայմաններով պայմանավորված հրդեհը բացառում եմ։ Իսկ թե ինչ է տեղի ունեցել, գործի քննությունը կբացահայտի»,-ասաց նա և նշեց, որ եթե չկարողանան հստակ պատճառահետևանքային կապը տեսնել, պայքարը չեն կարող կազմակերպել:

Նա վստահեցրեց, որ գործի բացահայտման հարցում ամենաշահագրգիռ կողմը կառավարությունն է: Նախարարը նշեց, որ ոչ մի փաստ չի բացառում, բայց հարցը գտնվում է քրեաիրավական գնահատականների դաշտում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса