Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Այս պահին իրավիճակի փոփոխություն չկա, Լարսը շարունակում է փակ մնալ տրանսպորտային բոլոր միջոցների համար.  Անահիտ Առաքելյան

0

Այս պահի դրությամբ նոր տվյալներ չկան. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ Տրանսպորտի, կապի և Տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Առաքելյանը՝ անդրադառնալով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվությանը, ըստ որի` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը ձյան տեղումների պատճառով փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:

«Այս պահին իրավիճակի փոփոխություն չկա, եթե փոփոխություն լինի, ընթացքում լրացուցիչ տեղեկատվություն հաղորդվում է»,-ասաց նա:

Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչ Կարեն Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն տարի եղանակային պայմաններից ելնելով ճանապարհի անանցանելիության խնդիրներ առաջանում են:

«Երեկվա դրությամբ թեթև քաշային մեքենաներն անցնում էին, մեծ մեքենաները դեռ կուտակված էին»,-ասաց նա:

Կարեն Պողոսյանի խոսքով` Նոր տարվա նախաշեմին բեռնափոխադրումների քանակն ավելանում է, խնդիրները՝ ևս:

«Խնդիրների մի ամբողջ շղթա է՝ սկսած մաքսայինից, վերջացրած եղանակային հարցերով: Ճանապարհը մեկն է, չի հասցնում սպասարկել: Եթե այլընտրանքային ճանապարհ լիներ, լավ կլիներ: Մաքսայինն էլ ռուսական կողմում խնդիրներ է առաջացնում վճարների հետ կապված»,-ասաց նա` նկատելով, որ Վերին Լարսի անցակետի փակվելու պատճառով հատկապես դժվարանում է բեռնատարների շարժը:

«Եղել է, որ մի օրում էլ բացվի` անցնեն, կամ քիչ-քիչ բաց են թողնում, գալիս են, ու նորից փակվում է: Լինում է, որ շաբաթներով էլ մեքենաները մնում են այնտեղ՝ կախված նրանից, թե եղանակային ինչ վիճակ է ու ինչ սպասարկում է»,–  նշեց Բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով, ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 282 տրանսպորտային միջոց, որից 247 բեռնատար, 32–ը մարդատար ավտոմեքենա և 3 ավտոբուս:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса