ԱՄՆ-ը ողջունում է ՄԱԿ-ի բյուջեի զգալի կրճատումը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ժամեր առաջ հաստատեց գալիք երկու տարիների բյուջեն, որը կազմում է 5 միլիարդ 396 միլիոն դոլար՝ 285 միլիոն դոլարով պակաս 2016-2017թթ․ բյուջեից:
ՄԱԿ-ի գլխավոր քատուղար Անտոնիո Գուտերեշը առաջարկել էր հաստատել 5 միլիարդ 400 միլիոն դոլարի բյուջե:
Միացյալ Նահանգները շարունակում է հանդիսանալ ՄԱԿ-ի խոշորագույն դոնորը՝ հատկացնելով կազմակերպության բյուջեի 22 տոկոսը:
