Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Այս տարվա մթերումների 10 տոկոսի դիմաց վերամշակողները դեռևս ունեն պարտքեր. Ռոբերտ Մակարյան

0

Ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Մնացել են մի քանի ընկերություններ, որոնք մինչ այս տարվա վերջ կամ մյուս տարվա ապրիլի 1-ը կիրականացնեն վճարումները: Սրանց մասով գյուղացիներն ունեն պայմանագրեր տարաժամկետ վճարման մասին, այսինքն` գումարների մի մասը ստացել են, մնացածն էլ թողնվել է հետոյին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկացրել է փոխնախարարը:

Անդրադառնալով նախորդ տարիներից մնացած մթերման պարտքերին` Ռոբերտ Մակարյանը նշել է, որ 2015 թվականից առկա է «Վինար» ընկերության պարտքը: Նա հավելեց, որ գյուղացիների հետ կատարվել է պարտքի չափի ճշգրտում, ներկայում այն կազմում է 34 միլիոն դրամ: «Հույս ունենք, որ առաջիկա օրերին այդ խնդիրը ևս կլուծվի»,-ասել է փոխնախարարը:

Մակարյանը շեշտել է, որ գյուղացիներին այս տարի հորդորել են պարտքով չտալ իրենց արտադրանքը, որովհետև խաղողի պահանջարկը մեծ էր, բայց եղել են մարդիկ, ովքեր ցանկացել են պարտքով աշխատել: «Վերջին մի քանի տարիների պարտքերի հետ կապված վերլուծությունը ցույց է տալիս, որ հիմնականում կրկնվում են այն կազմակերպությունները, որոնք պարտքով են վերցնում, գյուղացիներն էլ հանձնում են: Այսինքն` սա երկուստեք բնավորության գիծ է դարձել: Եթե 1-2 տարի խաբել են, արդեն մյուս տարի, կարծում եմ, գյուղացին չպետք է հանձնի իր մթերման ենթակա հումքը»,-ասել է Ռոբերտ Մակարյանը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса