Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Արցախից դուք կվերադառնաք այլ մարդ դարձած. TravelBlog.lv-ն հրապարակել է Արցախի մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

0

Մերձբալթյան երկրներից մի շարք բլոգերների կողմից ստեղծված TravelBlog.lv նախագծի անդամները ճանապարհորդել են Արցախ, ինչի արդյունքում ստեղծվել է այդ ճանապարհորդության մասին պատմող հատուկ ֆիլմ, որի թրեյլերն արդեն հրապարակվել է համացանցում:

Արցախի տեսարժան վայրերի գրավիչ կադրերով հագեցած, տեղի հինավուրց վանքերի, հարուստ խոհանոցի, տեղացիների ավանդույթների, կյանքի պայմանների և առօրյայի մասին պատմող կարճ հոլովակը ներկայացնելիս նախագծի հիմնադիր Ալեքսանդր Ալիմովը պատմել է, որ այդ ճանապարհորդության իրականացման գլխավոր դրդապատճառ է հանդիսացել բլոգեր Ալեքսանդր Լապշինի Արցախ ուղևորությունն ու դրա հետևանքով Բաքվի բանտ ընկնելը:

«Եթե ձեզ Լեռնային Ղարաբաղ գնալու հնարավորություն ընձեռվի՝ ոչ մի վայրկյան չվարանեք: Հավատացե՛ք ինձ՝ դուք կվերադառնաք այլ մարդ դարձած», - գրել է Ալիմովը:

Նա նաև խորհուրդ է տվել Արցախ այցելողներին օգտագործել #lovekarabakh հեշթեգը և ավելացրել, որ հաջորդ ֆիլմը կլինի Հայաստանի մասին:

Նշենք, որ ֆիլմի ամբողջական տարբերակը համացանցում կհայտնվի 2018 թվականի հունվարի 10-ին:


Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել էր Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել էր Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել:

 

 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса