Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Կինոպարկ»-ն առաջին անգամ Հայաստանում կինոէկրանին ցուցադրել է ռուսական Մեծ թատրոնի «Շելկունչիկ» բալետը

0

Առաջին անգամ Հայաստանում՝ կինոթատրոնի էկրանին, ցուցադրվեց Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի «Շելկունչիկ» բալետը:

«Երևան Մոլ»-ում գտնվող «Կինոպարկ»-ում դեկտեմբերի 23-ին և 24-ին հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելել Պյոտր Չայկովսկու հեքիաթային ստեղծագործության ամենանոր ձայնագրությունը Մեծ թատրոնի լավագույն արտիստների կատարմամբ:

«Շելկունչիկ»-ի 2014թ. ներկայացումը բեմադրվել է աշխարհահռչակ Յուրի Գրիգորովիչի կողմից: Ցուցադրությանը ներկա էին ոչ միայն երեխաներ, այլև՝ մեծահասակներ:

«Կինոպարկ»-ի ներկայացուցիչ Մարինա Ղամբարյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ բացառիկ ցուցադրությունը հայ հանդիսատեսի համար կազմակերպվել է Ամանորից առաջ ուրախ ու հեքիաթային տրամադրություն ստեղծելու համար: Նա ասաց, որ Մեծ թատրոնում ոչ բոլորը կարող են նայել բալետը և պատահական չէ, որ ձայնագրության երկօրյա ցուցադրություններն անցել են լեփ-լեցուն կինոդահլիճում:

««Շելկունչիկ»-ի բացառիկ ցուցադրություն անցկացնելու մտադրությունը դեռ սեպտեմբերին էր քննարկվում: Մենք ուզում էինք մեր հանդիսատեսի համար մի հետաքրքիր ու կախարդական երեկո անցկացնելու հնարավորություն տալ և որոշեցինք, որ Ամանորից առաջ պետք է նման ցուցադրություն անցկացնենք:

Սա մեր առաջին փորձն է մեծ էկրանին ցուցադրել բեմական ներկայացում: Կան ներկայացումներ, որոնք չենք բեմադրում, կան ներկայացումներ, որի պարողները՝ պրիմա-բալերինաները, այլևս չեն պարում և դիտել այդ եզակի տեսագրությունները էկրանին հնարավորություն են ստեղծում դասական արվեստի հետ կապի մեջ մնալ»,- նշեց Մարինա Ղամբարյանը:

Նա նշեց, որ «Կինոպարկ»-ն ունի նման ցուցադրություններ անցկացնելու պայմանագրեր ոչ միայն ռուսական, այլև՝ բրիտանական, ամերիկյան թատրոնների հետ և առաջիկայում շատ հնարավոր է, որ ցուցադրվեն օպերային և թատերական ներկայացումներ:

Ի դեպ, «Շելկունչիկ» բալետը ցուցադրվել է ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ ԱՊՀ մի շարք երկրների մեծ էկրաններին: Իսկ Հայաստանում այն ցուցադրվեց «Կինոպարկ»-ի շնորհիվ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса