Սնոուդենն Android-ով գործող ցանկացած հեռախոս լրտեսման համակարգի վերածող հավելված է ստեղծել (տեսանյութ)
Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը ստեղծել է Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոնների համար նախատեսված նոր հավելված, որը կատարում է լրտեսման համակարգի գործառույթ:
Ինչպես նշում է techcrunch.com կայքը, նորույթը կոչվում է Haven: Այն աշխատում է՝ օգտագործելով սմարթֆոնի տեսախցիկը, ձայնագրման հնարավորությունը, աքսելերոմետրը, որի միջոցով ֆիքսում է շարժումներն ու այդ մասին SMS-ով տեղեկացնում հեռախոսի տիրոջը: Haven-ը ֆիքսում է բոլոր շարժումները, ձայներն ու սարքին դիպչելու դեպքերը: Սնոուդենի խոսքով՝ այս հավելվածի շնորհիվ հեռախոսը վերածվում է «պահակ շան», որը տիրոջ բացակայության ընթացքում ֆիքսում է կատարված ամեն բան ու հետո տեղեկացնում այդ մասին:
Նրա կարծիքով՝ հեռախոսը կարելի է օգտագործել տան կամ աշխատավայրի անվտանգությունը պահպանելու համար:
Հավելվածի ստեղծման հարցում Սնոուդենին աջակցել են Մամուլի ազատություն կազմակերպությունն ու The Guardian Project նախագծի անդամները:
Haven-ը հնարավոր է ներբեռնել Google Play-ից և F-Droid-ից:
