Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Կոչ ենք անում այս փուլում զսպել սիգ ուտելու ախորժակը. Արծվիկ Մինասյան

0

Այսօր մամուլի ասուլիսին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը, կարևորեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախարարությունը ցանկացած պահի կարող է իրականացնել դիտարկում:

«2018 թվականի հունվարի մեկից ուժի մեջ է մտնում այն նորմը, ըստ որի՝ ընդերք օգտագործողը պարտավոր է եռամսյակը մեկ հրապարակել մոնիտորինգային տվյալները, որոնք ստացել է անկախ փորձագիտական մարմնի կողմից»,-ասաց նա:

Նա նշեց, որ փորձանմուշների վերցման աշխատանքներ են իրականացնում և վստահեցրեց, որ այս փուլում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում հարցին:

«Ժամանակի ցանկացած պահի, եթե ծրագրային այնպիսի շեղում լինի, որ վտանգ է ստեղծելու, առաջին ահազանգողը հենց պետական մարմիններն են լինելու՝ ի դեմս մեր գերատեսչության»,-ասաց նա և նշեց ՇՄԱԳ օրենք փոփոխություններ են նախատեսում:

Անդրադառնալով ներկայում սիգ ձկնատեսակի վաճառքին՝ նա ասաց, որ երկրում գործում է 2 համակարգ՝ թույլտվություններ տալու և արգելքներ սահմանելու:

«Սիգը երբեք թույլ չի տրվել, մենք խստացրել ենք կանոնները որովհետև ձվադրման շրջան է: Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ ունենք դրական զարգացում. այս տարի արդյունաբերական պաշարը դեռ նվազագույնի չի հասել, բայց ունենք 13-14 տոկոս աճ»,-ասաց նա և նշեց, որ անցած տարվա միջոցառումները լավ արդյունք են տվել:

«Նախկինում որսված շատ ձկներ գտնվում են սառնարաններում, որոնք այս օրերին քաղաքացիները փորձում են իրացնել, դրա համար կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ ձկնորսություն անելուց և սիգ ուտելու ախորժակը զսպել այս փուլում, որովհետև հետագայում դա բերելու է ձկնապաշարի ավելացմանը»,-ասաց նա:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса