Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Իրանի նախագահը Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այցելել է իրանահայ նահատակների ընտանիքներին

0

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի նախօրեին այցելել է 1980-1988 թվականներին Իրաքի հետ պատերազմում զոհված քրիստոնյաների ընտանիքներին:

«Լիահույս եմ, որ Հիսուս Քրիստոսի էությունն ու քարոզած ուսմունքները մարդկությանը կառաջնորդեն դեպի խաղաղ համակեցություն»,-ասել է Ռոհանին հայազգի նահատակ Գևորգ Քեշիշ Հարությունի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ:

Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Իրանի ղեկավարը շնորհավորել է իրանահայերին Փրկչի ծննդյան կապակցությամբ:

Ողջունելով նահատակների ընտանիքների ցուցաբերած համբերատարությունն ու ինքնազոհաբերումը՝ Ռոհանին նշել է.«Ամբողջ իրանցի ժողովուրդը կանգնած է ի պաշտպանություն հայրենիքի համար կյանքը զոհած մեր սիրելի մարտիկների արյան»:

Ռոհանին ընդգծել է, որ Իրանում բոլոր կրոններն ու էթնիկ խմբերը կողք կողքի են կանգնած թե՛ ուրախության, թե՛ տխրության պահերին:

Նահատակ Գևորգ Քեշիշ Հարությունի մայրն ու քույրերն այցի կապակցությամբ իրենց երախտագիտությունն են հայտնել երկրի նախագահին՝ կիսվելով 1988թ. հուլիսին նահատակված հայորդու մասին հիշողություններով:

Այնուհետև Ռոհանին այցելել է Էդվին Շահմիրյանի ընտանիքին ու այսպես պատասխանել նահատակի՝ իր այցի կապակցությամբ ոգևորված մորը. «Սա մեր պարտքն է և ամենաքիչ բանը, որ կարող ենք անել մեր սիրելի նահատակների ընտանիքների համար: Դուք Ձեր որդուն եք նվիրաբարել մեր երկիրն ու իրանցի ժողովրդին պաշտպանելու համար, ուստի՝ Ձեզ արժանի տեղն ունեք ամենակարող Աստծո կողքին»:

Նախագահ Ռոհանին հավելել է, որ իրանցիները միշտ էլ երախտապարտ են եղել հայերին՝ նրանց համարելով վստահելի, աշխատասեր և ազնիվ մարդիկ, որոնք սիրում են այս երկիրը:

Նշվում է, որ այս այցերի ընթացքում նախագահն ընտանիքներին պատվո հուշագրեր է տվել:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса