Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Պոլիտեխնիկի» տոնածառի տակ հայտնաբերված արկղում կոնյակի շիշ ու վտանգ չներկայացնող իրեր են. Էդգար Ջանոյան

0

Այսօր առավոտյան Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի բակում հայտնաբերված կասկածելի արկղի մասին Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է տվել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ է Էդգար Ջանոյանը:

Նա հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 2 կոնյակի շիշ և այլ իրեր են հայտնաբերվել։


Էդգար Ջանոյանը մասնավորապես գրել է. «Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:
 

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:


Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի:


Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է:


Դեպքի հանգամանքնրը պարզվում են:


Նշանակվել են փորձաքննություններ»։

 

Կատարվում է քննություն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса