Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Պոլիտեխնիկի տոնածառի տակ հայտնաբերված արկղում կոնյակի շիշ ու վտանգ չներկայացնող իրեր են. մասնաշենք ելումուտ այս պահին թույլատրվում է (թարմացված)

0

13.35

Այսօր առավոտյան Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի բակում հայտնաբերված կասկածելի արկղի մասին Ֆեյսբուքի իր էջում պարզաբանում է տվել ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ է Էդգար Ջանոյանը:


Նա հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 2 կոնյակի շիշ և այլ իրեր են հայտնաբերվել։


Էդգար Ջանոյանը մասնավորապես գրել է. «Այսօր առավոտյան, ժամը 10.15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Ճարտարապետության և շինարարության ազգային համալասարանի բակում, եղևնու տակ, կասկածելի արկղ կա:

Դեպքի վայր է մեկնել ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներից կազմված խումբը, որն անվտանգ վայր տեղափոխելով` բացել է արկղը:


Ըստ նախնական տեղեկությունների` արկղի մեջ հայտնաբերվել է 2 կոնյակի շիշ` անհայտ ծագման հեղուկով, պլաստիլին, փոքրածավալ կուտակիչ, մետաղալարեր և ճայթիչներ` նմանեցված պայթուցիկ սարքի: Իրականում հայտնաբերվածը որևէ վտանգ չի ներկայացնում և առգրավվել է: Դեպքի հանգամանքնրը պարզվում են: Նշանակվել են փորձաքննություններ»։ 

 

13.30

Քիչ առաջ ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանության ծառայողները լքեցին շենքը՝ ավարտելով համապատասխան գործողությունները։

Բուհի 2-րդ մասնաշենքի դռները բացվեցին և մուտքն ու ելքը թույլատրվում է։

Տեղում ծառայություն իրականացնողները հայտնեցին, որ ամեն ինչ նորմալ է: Թե կոնկրետ ինչ իր է հայտնաբերվել, դեռևս չեն հայտնում։

 

13.11

Քիչ առաջ Պոլիտեխնիկի շենքից դուրս եկան ԱԻՆ աշխատակիցները, ովքեր լրագրողների հարցերին չպատասխանեցին, միայն հայտնեցին, որ «ամեն ինչ նորմալ է»։



12.32

Tert.am-ի թղթակցին դեպքի վայրում հավաքված ուսանողներն ասել են, որ դասապրոցեսի ընթացքում բարձրախոսով հայտնել են, որ տագնապ է, պետք է լքել համալսարանը, և ուսանողներն առանց խուճապի դուրս են եկել բուհի շենքից։ 

12.08 

Քիչ առաջ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում հավաքված լրագրողներին հաղորդել են, որ համալսարանի ներսում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղի մեջ հայտնաբերվել է լարերով փաթաթված պայթուցիկ և այժմ ուսումնասիրություն է կատարվում՝ պարզելու դրա իսկությունը (կասկածներ կան, որ այն կարող է Ամանորի հետ կապված անակնկալ լինել): 

Տեղում աշխատող ոստիկանները թույլ չեն տալիս ինչպես ուսանողներին, այնպես էլ լրագրողներին ներս մտնել: Նրանք ուսանողներին հորդորեցին լքել նաև համալսարանի բակի տարածքը։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կշարունակվեն վաղը:




10.45

Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նշենք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շենքից բոլորին տարհանել են։ 

Ըստ Shamshyan.com–ի՝ կասկածելի արկղը հայտնաբերել է մաքրուհիներից մեկը։ Արկղի վրա գրված է եղել ռեկտորի անուն–ազգանունը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса