Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել, այս մասին գրում է թուրքական IHA գործակալությունը:


Էրդողանը շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը ծննդյան օրվա կապակցությամբ։ Նշենք, որ Ալիևը դեկտեմբերի 24-ին նշել է ծննդյան 56-ամյակը։


Հայտնի է, որ երկու երկրների նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը: Էրդողանը հատուկ շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի ընդունմանը նպաստելու համար։

Բացի երուսաղեմյան հարցից՝ կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցը:

Աղբյուրը չի մանրամասնում, թե արդյոք Էրդողանն ու Ալիևը շոշափել են արցախյան հիմնախնդիրը:


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որով չի ընդունում Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը: Բանաձևի օգտին քվեարկել է 128 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, դեմ է հանդես եկել 9 երկիր, ևս 35-ը ձեռնպահ է մնացել:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմի կարգավիճակի շուրջ հայտարարությամբ հանդես էր եկել դեկտեմբերի սկզբին, որից հետո զանգվածային բախումներ էին տեղի ունեցել Պաղեստինի և Իսրայելի կողմնակիցների միջև աշխարհի տարբեր երկրներում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса