Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Հանրապետության բոլոր մարզերում խիստ բարձր ջերմային ֆոն է տիրում. սա կլիմայական անոմալիա է. Գագիկ Սուրենյան

0

Առաջիկա 5 օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներհոսքը ոչ թե դադարելու է, այլ նույնիսկ ակտիվանալու. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով` ՀՀ տարածքում նկատվող արևային եղանակը պայմանավորված է արևադարձային գոտիներից, մասնավորապես, Միջերկրական ծովի և Սիրիայի տարածքից արևադարձային տաք հոսանքների անդադար ներթափանցմամբ:

«Արդեն մոտ 10 օր է անդադար ներթափանցում են արևադարձային տաք օդային հոսանքներ, ինչի հետևանքով խիստ բարձր  ջերմային ֆոն է հանրապետության բոլոր մարզերում: Օդի օրական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է գրեթե բոլոր հատվածներում 10-15 աստիճանով, որը կլիմայական անոմալիա է»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանի հաղորդմամբ` դեկտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 4-5 աստիճանով:

«Օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ Սյունիքի հովիտներում հասնելով 18-20 աստիճանի, Տավուշի հովտային գոտիներում մինչև 15 աստիճանի, Արարատյան դաշտում մինչև 14 աստիճանի, մայրաքաղաքում նույնպես մինչև 14 աստիճանի: Այդ օրերին և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանրապետության հովտային գոտիներում կրկին ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից 10-12 աստիճանով»,-ասաց Սուրենյանը՝ հավելելով, որ հանրապետության բնակավայրերի գրեթե ողջ տարածքում ձյան ծածկը բացակայում է` բացառությամբ առանձին բարձր լեռնային հատվածների՝ Ջերմուկ, Հրազդան,որտեղ որոշակի ձյան ծածկ կա:

Սպասել ձյան տեղումներ ամանորի գիշերը, թե ոչ, առայժմ, Սուրենյանի խոսքով, հայտնի չէ:

«Այս պահին չի երևում` ձյուն կլինի, թե ոչ ամանորին, բայց մինչև դեկտեմբերի 30-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է  բարձր ջերմային ֆոն և առանց տեղումների եղանակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Ի պատասխան մարդկանց շրջանում եղած մտավախությանը, որ ձմռանը եղանակի տաքացումը կարող է ցնցումների պատճառ դառնալ, Գագիկ Սուրենյանը նշեց, որ օդի ջերմաստիճանի փոփոխությունը երկրաշարժի նախանշան չէ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса