Ռուսական ներդրումների ծավալն Ադրբեջանում հասել է 1,5 մլրդ դոլարի. ռուս նախարար
Ադրբեջանում ռուսական ներդրումների ծավալն արդեն հասել է 1,5 մլրդ դոլարի։ Ինչպես հայտնում է «Թրենդ» գործակալությունը, այս մասին այսօր Բաքվում ասել է Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինն ադրբեջանա-ռուսական և ռուս-ադրբեջանական գործարար խորհուրդների ընդլայնված նիստում։
Ռուս նախարարն ընդգծել է երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններում առկա «մեծ պոտենցիալը»։
«Դրական է այն փաստը, որ աճում է երկու երկրների միջև փոխադարձ ներդրումների ծավալը։ Ադրբեջանում ռուսական ներդրումների ծավալն արդեն հասել է 1,5 մլրդ դոլարի, Ադրբեջանը նույնպես ակտիվորեն ներդրումներ է անում Ռուսաստանում»,- ասել է Օրեշկինը։
