Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Հաջորդ տարեսկզբից կմեկնարկեն Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները

0

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանը զեկուցել է, որ  ավարտվել են Երևանի արտաքին տեսքի և քաղաքային միջավայրի ուղեցույցի մշակման նպատակով իրականացվող միջազգային փորձի ուսումնասիրման աշխատանքները:

Արդյունքում ընտրությունը կանգ է առել դանիական ընկերության վրա, որն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա և աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ հաջորդ տարեսկզբին միջազգային մասնագետները կայցելեն Երևան՝ քաղաքի միջավայրն ուսումնասիրելու և համատասխան աշխատանքային ծրագիր ներկայացնելու նպատակով:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса