Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Թագավորական հարսների «մենամարտ». Ուիլյամն ու Հարին առաջին անգամ միասին հանրությանն են ներկայացել սիրելիների հետ (լուսանկարներ)

0

Մեծ Բրիտանիայի արքայազններ Ուիլյամն ու Հարին իրականացրել են բազմաթիվ շարքային բրիտանացիների երազանքը՝ միասին հանրությանը ներկայանալով իրենց կողակիցների ուղեկցությամբ:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, Ուիլյամը, նրա կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, Հարին ու նրա հարսնացուն՝ ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլը, առաջին անգամ միասին եկեղեցի են այցելել:

Պարբերականը նկատում է, որ զույգերին միասին տեսնելու ցանկությամբ տոգորված հարյուրավոր բրիտանացիներ հավաքվել են դեպի Սանդրինգհեմի եկեղեցի տանող ճանապարհի երկայնքով:

Նշվում է, որ 36-ամյա Մարքլը հատուկ այս առիթի համար ընտրել է շագանակագույն գլխարկ ու կաթնագույն վերարկու՝ այն համադրելով սազական պարագաներով: Մինչդեռ Քեմբրիջի դքսուհին, որը սպասում է 3-րդ երեխայի լույս աշխարհ գալուն, փայլել է իրեն հատուկ գեղեցկությամբ ու նրբաճաշակությամբ: Միդլթոնի վանդականախշ վերարկուն ընդգծել է նրա առանձնահատուկ կարգավիճակը, ինչպես նաև հղիության ժամանակ պահպանած բարեկազմությունը:

Նշվում է, որ Սուրբ Ծննդի առթիվ մատուցված պատարագին ներկա է եղել նաև թագուհի Էլիզաբեթ 2-րդը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса