Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Սանկտ Պետերբուրգում տղամարդը, ատրճանակից արձակված գնդակը ծոծրակում, հասել ու բռնել է իրեն կրակողին

0

Անցած գիշեր Սանկտ Պետերբուրգի փողոցներից մեկում երկու տղամարդու միջև վեճ է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցներով: Նրանցից մեկն իրեն շատ ագրեսիվ է պահել, մինչդեռ մյուսը փորձել է խոսել նրա հետ:

Սակայն, ինչպես նշում է life.ru-ն, խոսակցությունն արագ վերաճել է կռվի: Իրեն ագրեսիվ պահող տղամարդը մոտեցել է մյուսի մեքենային, հանել է ատրճանակն ու կրակ բացել: Առաջին գնդակը կոտրել է մեքենայի կողային ապակին, ևս 3-ը խոցել են վարորդին: Գնդակներից մեկը մտել է նրա ծոծրակը, մյուս 2-ը՝ թևը:

Կատարվածից հետո տղամարդը փորձել է փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն տուժածը, անտեսելով ստացած վնասվածքները, մեքենայով սկսել է հետապնդել կրակողին: Դրան զուգահեռ, նա ոստիկանություն է զանգահարել ու պատմել կատարվածի մասին: Որոշ ժամանակ անց իրավապահները բռնել են օրինախախտին:

Ինչ վերաբերում է տուժածին, ապա նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса