Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

ԵԱՏՄ-ից ներկրվող բեռների վերահսկողությունն իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրությամբ. Իշխան Կարապետյան (տեսանյութ)

0

Ստացված ահազանգի արդյունքներով ծառայությունն անմիջապես իրականացրել է վերահսկողություն բոլոր ներկրողների մոտ: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը՝ անդրադառնալով թռչնամսի հետ կապված խախտումներին:

«Վերահսկողություն կատարվել է 16 ընկերության մոտ, և հայտնաբերվել են խախտման դեպքեր, կասեցումներ, շուկայից հանվել են այդ խմբաքանակները. ներկայում առավել լայնածավալ մոնիթորինգ է իրականացվում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է տեղական ընկերություններում իրականացվող վերահսկողությանը, ապա նա ասաց, որ դա դեռևս ընթացքի մեջ է, և արդյունքներն առաջիկայում կամփոփեն:

«Գործող օրենսդրությամբ ԵԱՏՄ-ից ներկրվող բեռների վերահսկողությունը իրականացվում է փաստաթղթային ուսումնասիրության շրջանակներում, և երբ իրացման ցանցերում լինում է ահազանգ, այն ժամանակ բացահայտվում է խախտումը»,-ասաց նա և նշեց, որ երրորդ երկրներից ներկրված ապրանքի 90 տոկոսի վերահսկողությունն իրականացվում է ռիսկայնության գնահատման սկզբունքների հիման վրա:

«90 տոկոսը, որոնք ներկրվել են երրորդ երկրներից, հանդիսացել են բարձր ռիսկային և ստուգվել են, բայց անհամապատասխանություն չի եղել»,-ասաց նա:

Իշխան Կարապետյանը նշեց, որ ռիսկեր ամեն օր կան և աշխարհի բոլոր երկրներում կան, և աշխատանքները որակապես բարելավելու համար եկող տարվա համար նոր քայլեր են իրականացվելու, նաև լայնածավալ մոնիթորինգային ծրագիր, որոնք հնարավորություն են տալու ձևավորելու ռիսկերի գնահատման մեխանիզմներ, բայց ոչ մեկ չի բացառում, որ այդ դեպքերը չեն լինի: 

Ինչ վերաբերում է հանրության կողմից Ծառայության նկատմամբ վստահության խնդրին, ապա ՍԱՊԾ պետն ասաց, որ վստահությունը միանգամից ձեռք չի բերվում, այլ այն որոշակի գործընթաց է, որը պետք է ապացուցվի որոշակի աշխատանքով:

Անդրադառնալով շուկայում իու մսի հայտնաբերմանը՝ Իշխան Կարապետյանն ասաց, որ այն ոստիկանությունը հայտնաբերել է Ծառայության հետ համատեղ: Նա ասաց, որ նախատոնական օրերին որոշները ցանկանում են մի քիչ շահույթը ավելացնել և որոշակի խախտումներ են անում: Ըստ նրա՝ մի դեպք չի եղել, այլ՝ մի քանիսը, որոնք կանխվել են:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса