Մոսկվայում ավտոբուսն իջել է հետիոտնային գետնանցում, կան զոհեր և վիրավորներ
Հաղորդվում է չորս զոհի և 15 վիրավորի մասին։
«Ավտոբուսը մխրճվել է մետրոյի "Славянский бульвар" կայարան տանող գետնանցում», - ասել է գործակալության զրուցակիցը։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
