Աֆրիկայում երեք աչքով, երկու բերանով ու երկու քթով կատու է ծնվել (լուսանկար)
Հարավաֆրիկյան Հանրապետությունում երեք աչքով, երկու բերանով ու երկու քթով կատու է ծնվել: Այս մասին հայտնում է Metro-ն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բեթի Բի անունով կատվի ձագը դժվարությամբ է սնվել այս գենետիկական շեղման հետևանքով: Անասնաբույժները նախազգուշացրել են, որ տարիքի հետ կենդանու վիճակը միայն կվատթարանա, և խորհուրդ են տվել քնեցնել նրան:
Նշվում է, որ Բեթի Բիի տերերը որոշել են կենդանի թողնել նրան և հանձնել նրան կենդանիների համար նախատեսված ապաստարան: Facebook-յան գրառման համաձայն՝ իր կյանքի 12-րդ օրը կատուն 227 գրամ քաշ է հավաքել, և նրա երկու աչքերը նորմալ բացվել են:
