Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

«Տարոն Ավիա»-ն Գյումրիից չի հեռանում և կշարունակի չվերթները Շիրակ օդանավակայանից.ընկերության սեփականատեր

0

Մենք չենք փակվում, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Տարոն Ավիա» ավիաընկերության սեփականատեր Գառնիկ Պապիկյանը՝ հերքելով մամուլում տարածված տեղեկությունն, ըստ որի ավիաընկերությունը հունվարից դադարեցնում է թռիչքները «Շիրակ» օդանավակայանից:

«Ես չեմ փակվում: Ուղղակի ժամանակավորապես, ձմեռային եղանակով պայմանավորված, քանի որ ուղևորները քիչ են, չվերթները ժամանակավոր քչացրել ենք բիզնեսի շահերից ելնելով: Ուրիշ ոչ մի խնդիր չունեմ»,-ասաց ընկերության սեփականատերը:

Գյումրեցի գործարարը, ով Դուբայից էր իր բիզնեսը տեղափոխել  Գյումրի, տեղեկացրեց ,որ օրերս է  վերադարձել Հայաստան, և վստահեցրեց, որ ընկերության գործունեությունը դադարեցնելու որոշում չկա:

«Ամեն ինչ նորմալ է, դուք ուրախ չե՞ք, որ մենք կթռնենք Գյումրիից, ամենակարևորը` մենք փակվողը չենք»,-ասաց Գառնիկ Պապիկյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 7-ից կվերսկսեն բնականոն թռիչքները Շիրակի օդանավակայանից:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և«Տարոն-Ավիա» ավիաընկերության ﬕջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2017 թվականի ապրիլ ամսվանից Գյումրու  «Շիրակ» օդանավակայանում բազավորվել,կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ է իրականացնել հայկական երկրորդ հավաստագրված ավիափոխադրողը՝ «Տարոն-Ավիա»-ն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса