Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կինը մեղսունակ է ճանաչվել, աֆեկտի տակ է եղե՞լ, թե՞ ոչ հարցի պատասխանը դեռ չկա.պաշտպան

0

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը ճանաչվել է մեղսունակ, սակայն հոգեբանական մասով պաշտպանը կրկնակի փորձաքննության միջնորդություն է ներկայացրել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը:

«Դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն ՝Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել և իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ»,-ասաց պաշտպանը:

Սակայն, պաշտպանի խոսքով՝ բացի մեղսունակ ճանաչվելը, փորձագետը չի տվել Ռուզաննա Մկրտչյանի աֆեկտի տակ լինել չլինելու մասին հարցի պատասխանը:

«Համալիր փորձաքննության մասով այս հարցին պատասխան չի տրվել, դրա համար կրկնակի փորձաքննություն նշանակելու և այդ հարցի պատասխանը ստանալու միջնորդություն ենք ներկայացրել»,-ասաց պաշտպանը:

Նաիրա Պետրոսյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում, իսկ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն առաջիկայում կներկայացնեն, որովհետև սպասել են համալիր փորձաքննության եզրակացությանը:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Սպանվածի կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса