Պոլիտեխնիկի բակի տոնածառի տակ ճայթուկներ և անհայտ ծագումով հեղուկով շշեր են հայտնաբերվել
Ավելի վաղ ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ համալսարանի մաքրուհին տոնածառի տակ կասկածելի արկղ է նկատել: Արտակարգ իրավիճակների նախարարության, Ազգային անվտանգության ծառայության ու ոստիկանության աշխատակիցները հենց համալսարանում փորձաքննության են ենթարկել արկղը: Ավելի ուշ պարզվել է, որ նվերի տեսքով փաթեթավորված փոքրիկ գունավոր արկղում եղել են 4 հատ ճայթուկ և անհայտ ծագման հեղուկով լի 3 շիշ: Տուփի վրա գրված է եղել՝ Գալստյանին: Ի դեպ՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի ազգանունը Գագիկ է, ազգանունը՝ Գալստյան:
ԱԻՆ-ից հայտնում են՝ հայտնաբերված առարկաներն ուղարկվել են փորձաքննության: Թե ո՞վ է պայթուցիկներով լի արկղի հեղինակը՝ իրավապահներն առայժմ չեն հայտնում:
