Добавить новость
ru24.net
World News
Декабрь
2017

Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում դաշտում առկա խնդիրները. Ս. Սեյրանյանը կառաջադրվի Ժուռնալիստների միության նախագահի պաշտոնում

0

«168 Ժամ» թերթի խմբագիր և «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի վարող, լրագրող Սաթիկ Սեյրանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ մտադիր է առաջադրվել որպես Ժուռնալիստների միության նախագահի թեկնածու։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Գործընկերներիս, ընկերներիս, ընթերցողներիս, հեռուստադիտողներիս ուզում եմ տեղեկացնել, որ 2017թ. դեկտեմբերի 28-ին ժամը 12.00-ին Հայաստանի գրողների միության դահլիճում (Բաղրամյան 3) տեղի կունենա Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարը: Երկար տարիներ լինելով լրատվության ոլորտում՝ լավ եմ պատկերացնում այսօր դաշտում առկա բոլոր խնդիրները և դրանք համախմբված լուծելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այսպիսով, մտադիր եմ առաջիկա համագումարում առաջադրվել որպես նախագահի թեկնածու։ Հետաքրքիր կլինի լսել Ձեր կարծիքը և առաջարկները միության դերի և հետագա անելիքների վերաբերյալ»։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса